«Վեսթ Հեմը» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպային, ում տրանսֆերին հավակնում է նաև «Յուվենտուսը», որը բավականին առաջ է գնացել ֆուտբոլիստի հետ բանակցություններում, հայտնում է The Guardian-ը։
«Բարսելոնան» իր հերթին մտադիր է այս ամառ բաժանվել ֆուտբոլիստից՝ ակումբի ֆինանսական ծանր վիճակի պատճառով։
«Յուվեն» Մեմֆիսին արդեն երկու տարվա պայմանագիր է առաջարկել, որը նա կստորագրի, երբ խզի պայմանագիրը «Բարսայի» հետ:
Լոնդոնյան ակումբը նույնպես ցանկանում է պայմանագիր կնքել Դեպայի հետ, նրանք ևս արդեն կապ են հաստատել խաղացողի հետ։ «Յուվենտուսի» օգտին խոսում է Չեմպիոնների լիգայում հանդես գալու փաստը։