«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերի Օբամեյանգը դժվար թե այս ամառ հեռանա ակումբից։
Կատալոնական ակումբը մերժել է «Չելսիի» առաջարկը 33-ամյա գաբոնցու տրանսֆերի համար՝ 14 միլիոն եվրոյի չափով, հայտնում է լրագրող Տոնի Խուանմարտին։
Կատալոնացիները Օբամեյանգի տրանսֆերի համար ցանկանում են ստանալ առնվազն 20 միլիոն եվրո։
Ինքը՝ խաղացողը, նույնպես մտադիր չէ հեռանալ կատալոնական ակումբից։ Օբամեյանգը մտադիր է թիմում մնալ 2022/23 մրցաշրջանում և պայքարել հիմնական կազմում տեղի համար։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, հարձակվողը երջանիկ է Կատալոնիայում և իր ապագան այլ ակումբում չի տեսնում: