«Մանչեսթեր Սիթիի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն կաշխատի որպես մարզիչ անգլիական ակումբում։
Ինչպես հայտնում է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը, իվուարցին դարձել է ակումբի ակադեմիայի մարզիչ։ Տուրեն կմարզի մինչև 16 տարեկան ֆուտբոլիստներին։
Ինքը՝ նախկին խաղացողը, արդեն հասցրել է իր արձագանքել նշանակմանը․
«Ես ուրախ եմ, որ աշխատում եմ «Տոտենհեմում» փայլուն մարզիչների և երիտասարդ խաղացողների կողքին: Ակադեմիայում և ակումբում բոլորն ինձ շատ լավ ընդունեցին»,- գրել է Տուրեն։