«Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչ Անդոնի Իռաոլան կարծում է, որ իր գլխավորած թիմը Լա լիգայի առաջին տուրում կարող էր հաղթել «Բարսելոնային»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0։
««Կամպ Նոուում» խաղալը երբեք հեշտ չի լինում։ «Բարսելոնան» մեր առաջին մրցակիցն էր այս մրցաշրջանում։ Մենք հետևել ենք նրանց նախամրցաշրջանային փուլի ընթացքում։ Նրանք բարձր մակարդակի վրա են։ Մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք և ոչ մի դրվագում չձախողվեցինք։
Առաջին և երկրորդ խաղակեսերի վերջում շանսեր ունեինք հաղթանակի հասնելու համար։ Ես գոհ եմ, որ կարողացանք «Բարսելոնայի» նման մեծագույն ակումբի դեմ խաղում չեզոքացնել մրցակցին»,- Իռաոլայի խոսքն է մեջբերել Marca-ն։