«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հաղթանակների ամենացածր տոկոսն ունի կատանոկական ակումբի մարզիչներից վերջին 20 տարում։
Ինչպես հայտնում է Marca-ն, Չավիի գլխավորությամբ թիմը հաղթել է 38 խաղից 20-ում, որը կազմում է 52․63 տոկոս։
Ռոնալդ Կումանի գլխավորությամբ այդ ցուցանիշը կազմում էր 58․21, իսկ Կիկե Սետյենի դեպքում՝ 64 տոկոս։ Էռնեստո Վալվերդեի մոտ հաղթանակների տոկոսը կազմել է 66․90։
«Բարսելոնան» Լա լիգայի առաջին տուրում 0։0 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Ռայո Վալեկանոյի» հետ։