«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ իտալական A Սերիա։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է միլանյան երկու ակումբներին՝ «Ինտերին» և «Միլանին»։ Հաղորդվում է, որ Ռոնալդուն ցանկանում է տեղափոխվել այնպիսի թիմ, որը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությանը։
Այնուամենայնիվ, նշվում է, որ տեղափոխությունը քիչ հավանական է, քանի որ մեծ խնդիր է առաջացնում Ռոնալդուի բարձր աշխատավարձը։