«Արսենալի» նորեկ Գաբրիել Ժեզուսը խոսել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։ Բրազիլացի հարձակվողն այս մրցաշրջանից առաջ է համալրել «Զինագործների» շարքերը։
«Ես շատ ուրախ եմ։ Ամեն օր աշխատում եմ, որպեսզի գոլեր խփեմ։ Ես երջանիկ չէի «Մանչեսթեր Սիթիիում» և տեղափոխվեցի «Արսենալ», քանի որ ցանկանում էի ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ Ակումբում դա հասկանում էին»,- Ժեզուսի խոսքն է մեջբերել լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
ԱՊԼ-ի երկրորդ տուրի «Լեսթերի» դեմ խաղում Ժեզուսը դարձել էր 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։