«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն ընտրել են թիմի նոր ավագին։ Ընթացիկ մրցաշրջանում ավագի պարտականությունները կկատարի Իլկայ Գյուղդողանը, հայտնում է The Telegraph-ը։
Թիմի նախկին ավագ Ֆերնանդինյոն նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էր «Մանչեսթեր Սիթիից»։
Գերմանացի կիսապաշտպանը դարձել է թիմի ավագը, իսկ փոխավագը բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է։
Քայլ Ուոքերը, Ռուբեն Դիաշն ու Ռոդրին ևս փոխավագների թվում են։