«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ թիմին նոր ֆուտբոլիստներ են անհրաժեշտ։ Լա լիգայի առաջին տուրում կատալոնացիները տնային խաղում 0։0 հաշվով ոչ-ոքի են խաղացել «Ռայո Վալեկանոյի» հետ։
«Ես արդեն ասել եմ, որ մեզ նոր ֆուտբոլիստներ են հարկավոր։ Դեռ ժամանակ կա մինչև օգոստոսի 31-ը։
Բայց չեմ ուզում դա որպես արդարացում օգտագործել։ Ես հասկանում եմ, որ հիասթափված եք, բայց մեզ ժամանակ է հարկավոր»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
Հիշեցնենք, որ այս ամռանը «Բարսելոնան» համալրել են Ռոբերտ Լևանդովսկին, Անդրեաս Քրիստենսենը, Ժյուլ Կունդեն, Ֆրանկ Կեսյեն և Ռաֆինյան։