«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է ԱԱ 2022-ի ֆավորիտներին։
«Բրազիլիան և Ֆրանսիան ամենաուժեղ թիմերն են, իմ կարծիքով, իսկ նրանց հաջորդում է Արգենտինան, որն ունի Մեսսի։
Արգենտինայի հավաքականը ևս դասվում է ֆավորիտների թվին։
Կավելացնեմ նաև Անգլիային և Գերմանիային։ Այս հավաքականներում սերնդափոխություն է տեղի ունենում»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։
2022 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա Կատարում։ Մեկնարկային խաղում՝ նոյեմբերի 20-ին, ընդունող երկրի հավաքականը կմրցի Էկվադորի հետ։