«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին և պատասխան այն հարցին, թե ինչպես է նորվեգացին դիմանում ճնշմանը նոր ակումբում։
«Ինչպե՞ս է նա դիմանում ճնշմանը նոր ակումբում։ Ես չեմ քնում Հոլանդի հետ, ուստի չգիտեմ, թե ինչպես է նա հաղթահարում այդ ամենը։ Բայց այո, մարզումների ժամանակ նա վստահ և հանգիստ է գործում»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել BBC Sport-ը։
Հոլանդն ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։