Անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթը» ընթացիկ տրանսֆերային պատուհանի 13-րդ և 14-րդ գործարքներն է իրականացրել։
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմին են միավել «Ուոթֆորդի» հարձակվող Էմանուել Դենիսը և «Քրիսթալ Փելասի» պաշտպան Շեյխու Կույատեն։
Դենիսի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր։ Գործարքի արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։
Կույատեն ազատ գործակալի կարգավիճակով 2 տարվա պայմանագիր է կնքել ԱՊԼ-ի նորեկի հետ։