«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Բրենթֆորդից» կրած պարտության (0:4) մասին։
«Ես վերցնում եմ պատասխանատվությունն ինձ վրա։ Կարծում եմ, որ ես 3 միավոր արժեցա թիմի համար։ Վատ խաղ էր իմ կողմից։ Առաջին սխալից հետո եղավ երկրորդը։ Թիմակիցներիս համար շատ բարդ էր։
Հիմա շատ դժվար է, երբ գոլ ենք բաց թողնում։ Ես պետք է հետ մղեի առաջին հարվածը։ Եթե անեի դա, ապա արդյունքն այլ կլիներ»,- Դե Խեայի խոսքն է մեջբերել BBC-ն։