«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ թիմին նորեկներ են անհրաժեշտ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում թիմը 1։3 հաշվով պարտվել էր «Բրայթոնին», իսկ երկրորդ տուրում 0։4 հաշվով զիջել «Բրենթֆորդին»։
«Մեզ որակյալ խաղացողներ են անհրաժեշտ։ Կփորձենք նրանց համոզել, որպեսզի միանան մեզ»,- տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Այս ամռանը ՄՅՈւ-ն պայմանագիր է կնքել Լիսանդրո Մարտինեսի, Տայլեր Մալասիայի և Քրիստիան Էրիկսենի հետ։