«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա լիգայի մեկնարկային տուրում «Ռայո Վալեկանոյի» հետ ոչ-ոքիի մասին։
«Ես հասկանում եմ հիասթափությունը, քանի որ մեզ հետ մեծ հույսեր են կապում։ Մենք պետք է մանրակրկիտ վերլուծենք խաղը։ Պետք է շարունակենք կատարելագործվել։
«Ռայոն» շատ լավ էր պաշտպանվում։ Մենք դժվարությամբ էինք պահեր ստեղծում։ Շատ եմ ցավում, որ չկարողացանք երկրպագուներին ցույց տալ այն, ինչ ցանկանում էինք։ Ուզում էինք ցույց տալ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Հիասթափված ենք, բայց խնդրում ենք զինվել համբերությամբ»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։