«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Բրենթֆորդից» կրած պարտության (0:4) մասին։
«Թիմը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը։ Ես ցավում եմ երկրպագուների համար, մենք չարդարացրեցինք նրանց հույսերը։ Ես խնդրել էի ֆուտբոլիստներին խաղալ հավատով և պատասխանատու լինել, բայց այդպես չեղավ։
Միայն միասնական լինելու դեպքում մենք կհաղթահարենք ամեն ինչ։ Ինձ սխալ չհասկանաք, գլխավոր պատասխանատուն մարզիչն է, ես համաձայն եմ, բայց ես պետք է ֆուտբոլիստներին հավատ ներշնչեմ և նրանք պետք է հասնեն դրան։
Մենք, որպես թիմ, բարդ իրավիճակում ենք հայտնվել։ Պարզ է, որ դուք այլ մեկնարկ էիք սպասում։ Պետք է ամեն ինչ փոխել»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։