«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի հետ։ Այս մասին հայտնում է GFIN-ը։
Մանչեսթերյան ակումբը նաև համաձայնության է հասել ֆուտբոլիստի գործակալի հետ, վերջինիս միջնորդավճարի համար։ Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի գործակալը նրա մայրն է։
Սպասվում է, որ ՄՅՈՒ-ն այլևս չի փորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։