Բունդեսլիգայի երկրորդ տուրում «Լայպցիգը» 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Քյոլնի» հետ։
Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց «Լայպցիգ» վերադարձած Տիմո Վերները։ 4 րոպե անց Ֆլորիան Վիտցը հավասարեցրեց հաշիվը։
Առաջին կեսի վերջնամասում խաղադաշտից հեռացվեց տանտերերի ֆուտբոլիստ Դոմինիկ Սոբոսլային։
56-րդ րոպեին Քրիստոֆեր Նկունկուն նորից առաջ մղեց «Լայպցիգին»։ 72-րդ րոպեին դաշտի տերերից ինքնագոլի հեղինակ դարձավ Յոշկո Գվարդիոլը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը փոխարինման մտավ 73-րդ րոպեին։
«Քյոլնը» 4 միավորով երկրորդ տեղում է։ «Լայպցիգը» 2 միավորով 11-րդն է։