Ֆաբիո Կանավարոն խոսել է Ժոզե Մոուրինյուի «Ռոմայի» մասին։
Ֆաբիոյի խոսքերով, «Ռոման» հիանալի կազմ ունի, որը կարող է մրցակցել միլանյան գրանդի հետ:
«Մոուրինյոն խելացի մարդ է և հիանալի մարզիչ։ Նա հաղթեց Կոնֆերենցինարեի Լիգան իր առաջին մրցաշրջանում, որը միշտ լավ սկիզբ է:
Նա ֆիզիկական ուժ ու փորձ ավելացրեց մի թիմին, որն արդեն իսկ բարձրակարգ էր: Նրանց մեկնարկային կազմը նույն մակարդակի վրա է, ինչ «Ինտերը» կամ «Միլանը», բայց մենք պետք է տեսնենք այսպես կոչված պահեստայինների նստարանի ազդեցությունը»,- մեջբերում է Կանավարոյին Corrieredellosport-ը։