«Բարսելոնան» ուրբաթ օրը չորս նորեկ է գրանցել Լա Լիգայի նոր մրցաշրջանի համար։
Լա Լիգայի 1-ին տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում կատալոնացիների կազմում կկարողանան խաղալ կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, պաշտպան Անդրես Քրիստենսենը, հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկին և Ռաֆինյան։
Այսպիսով, «Բարսելոնան» կկարողանա հույս դնել բոլոր նորեկների վրա, բացառությամբ պաշտպան Ժյուլ Կունդեի։ Նրա ազգանունն այս պահին գրանցված չէ Լա լիգայի պաշտոնական կայքում:
Գրանցվել են նաև հարձակվող Ուսման Դեմբելեն և կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն, ովքեր երկարաձգել են պայմանագրերը ակումբի հետ։