«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններն են առաջարկել «Յուվենտուսին», հայտնում է լրագրող Պաոլո Պագանինին:
Աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները ցանկանում են Ռոնալդուին ներառել թուրինցիների կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի գործարքում:
«Յուվենտուսը» մերժել է, սակայն ակումբը մինչև հիմա շատ զանգեր է ստանում Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ ՄՅՈՒ-ից և տեղափոխվել այնպիսի ակումբ, որըտ հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում: