«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերի հարցում։
Ըստ The Guardian-ի՝ ՄՅՈՒ-ն թուրինցիներին կվճարի 15 մլն ֆունտ (մոտ 17,8 մլն եվրո):
Այս պահին Ռաբիոն անձնական պայմանագրի պայմանների շուրջ բանակցություններ է վարում մանկունիանցիների հետ։ Այս գործընթացը միայն սկզբնական փուլում է։
27-ամյա Ադրիեն Ռաբյոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 129 հանդիպում: Կիսապաշտպանն իր ակտիվում ունի վեց գոլ և վեց գոլային փոխանցում: