«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 1-ին տուրում «Վեսթ Հեմին» (2-0) հաղթելուց հետո արձագանքել է հարձակվող Էրլինգ Հոլանդի խոսքերին։
Նորվեգացին դուբլի հեղինակ դարձավ Պրեմիեր լիգայում իր նորամուտի խաղում և խաղից հետո ասաց, որ պետք է երրորդ գոլը խփեր և կշարունակի աշխատել իր արդյունավետության վրա։
«Լավ է, ինձ դուր է գալիս դա: Ինձ բախտ է վիճակվել լինել Մեսսիի մարզիչը. երբ նա երկու գոլ էր խփում, ուզում էր երեքը խփել, իսկ երբ երեքն էր խփում՝ ձգտում էր չորսին:
Լավագույն ռմբարկուները երբեք չեն կշտանում, նրանք միշտ քաղցած են և ավելին են ուզում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։