Ֆրանսիական ՊՍԺ-ը պատրաստ է բաժանվել թիմի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսից 20-25 մլն եվրոյի դիմաց: «Յուվենտուսը», սակայն, ֆուտբոլիստի համար պատրաստ է 15 մլն եվրո վճարել: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
28-այա Պարեդեսը «Բոկա Խունիորսի» սան է: Ավելի ուշ նա հանդես է եկել նաև «Կյևոյի», «Էմպոլիի» և «Ռոմայի» կազմում, իսկ 2017 թվականի ամռանը տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»:
Պարեդեսն Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում նորամուտը նշել է 5 տարի առաջ: Այս ընթացքում ազգային թիմի կազմում 4 գոլ է խփել և դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ՝ անցկացրած 44 խաղում: