«Նյուքասլի» հարձակվող Ալան Սենտ-Մաքսիմենը երկրպագուին Rolex ժամացույց է նվիրել Պրեմիեր լիգայի 1-ին խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթին» 2:0 հաշվով հաղթելուց հետո, հայտնում է Sport Bible-ը։
Նյուքասլի Սենթ Ջեյմս Պարկ մարզադաշտում խաղից հետո երկրպագուն սպասել է 25-ամյա ֆրանսիացուն՝ Ֆրանսիայի դրոշով։
Հարձակվողը մոտեցել է երկրպագուին, նվիրել ժամացույցը ու ստորագրել դրոշի վրա։
Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Նյուքասլի» կազմում անցկացրած 37 խաղում Սեն Մաքսիմենը խփել է 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։