«Յուվենտուսը» պատրաստվում է ավարտել «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչի տրանսֆերն այս շաբաթ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Թուրինյան ակումբն արդեն լիովին համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները 28-ամյա սերբ ֆուտբոլիստի հետ։ «Յուվենտուսն» այժմ բանակցություններ է վարում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ:
Կողմերը մոտ են համաձայնությանն ու պայմանավորվում են տրանսֆերի գումարի չափի շուրջ։ Ըստ Ռոմանոյի, Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» խաղացողի համար ցանկանում է 4 միլիոն եվրո ավելին, քան «Յուվեն» այժմ առաջարկում է:
Կոստիչի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանն «Այնտրախտի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում դարձել է 7 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: