«Բարսելոնան» ընկերական խաղ է անցկացնում մեքսիկական «Պումասի» հետ և առաջին կեսից հետո արդեն հաղթում է 4-0 հաշվով։
Արդեն հանդիպման 3-րդ րոպեին Պեդրիի փոխանցումից հետո հաշիվը բացել է կատալոնացիների նորեկ Ռոբերտ Լևանդովսկին՝ խփելով իր առաջին գոլը նոր թիմի կազմում։
Երկու րոպե անց Լևանդովսկու փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկել է Պեդրին, իսկ ևս 5 րոպե անց Դեմբելեն խփել է թիմի 3-րդ գոլը։
19-րդ րոպեին Լևանդովսկի-Պեդրի զույգը կրկին հիանալի աշխատեց․ լեհ ֆուտբոլիստի ևս մեկ փոխանցումից հետո իսպանացին դուբլ ձևակերպեց։