Սլովակիայի առաջնության 4-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» 3։0 հաշվով հաղթեց «Սկալիցային»։
Տանտերերը կազմում աչքի ընկան Յարոմիր Զմրգալը, Իվան Շապոնիչը և Դավիդ Հրնչարը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման մտավ 40-րդ րոպեին։
«Սլովանը» 4 խաղից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։