ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Ըստ աղբյուրի՝ իտալացու ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթին»։ Նշվում է, որ Վերատիի տրանսֆերը կարող է կայանալ, եթե մանչեսթերյան ակումբը վաճառի թիմի կիսապաշտպան Բերանարդու Սիլվայի տրանսֆերը։ Պորտուգալացու ծառայություններով հետաքրքրվում է «Բարսելոնան»։
Վերատիի պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին։