Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղի 36-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացին հաստակ իրացրեց իր վաստակած 11 մետրանոց հարվածը։ Սա նորվեգացու առաջին գոլն էր մանչեսթերյան ակումբի կազմում։ Առաջին կեսից հետո հյուրերը հաղթում են նվազագույն հաշվով։