«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է ԱՊԼ-ի առաջին տուրում «Բրայթոնից» կրած պարտության մասին (1:2):
«Իհարկե, սա անհաջողություն է և իսկական հիասթափություն։ Ես սկզբից էլ գիտեի, որ հեշտ չի լինելու։ Մենք երկու գոլ բաց թողեցինք, ինչն այդքան էլ լավ չէ կազմակերպվածության տեսանկյունից։
Հասկանալի է, որ երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք գործում, քանի որ Էրիկսենը կիսապաշտպանությունում էր, իսկ Ռոնալդուն՝ առջևի գծում։ Մենք պահեր ստեղծեցինք։ Ռեշֆորդը 2 շատ լավ պահ ուներ, ափսոս, որ չկարողացանք իրացնել դրանք»,- տեն Հագի խոսքն է մեջբերել BBC-ն։