«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբում ստեղծված իրավիճակի մասին
«Մենք ուշադրություն չենք դարձրել նրանց վրա, ովքեր վատն էին կանխատեսում մեզ համար:
«Բարսայի» բրենդը շատ հզոր է, մենք դա հավաքների ժամանակ տեսանք: Սպորտային սեկտորը գերազանց է աշխատում, խնդրում եմ հոտնկայս ծափահարել Ալեմանիին ու Յորդի Կրոյֆին:
Բոլոր տրանսֆերները հնարավոր է գրանցել»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոբերտ Լևանդովսկին, Ժուել Կունդեն, Ռաֆինիան, Ֆրանկ Կեսյեն և Անդրեաս Քրիստենսենը դեռևս պաշտոնապես չեն գրանցվել: