VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Վանը» 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ։ 19-րդ րոպեին հաշիվը բացեց ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Դանիել Աղբալյանը։
50-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
56-րդ րոպեին Էդգար Մովսեսյանը կրճատեց հաշվի տարբերությունը։ 81-րդ րոպեին էլ Մովսեսյանը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը և հաշիվը դարձրեց 2։2։
«Վանը» 4 միավորով 2-րդ տեղում է, իսկ ԲԿՄԱ-ն 1 միավորով 7-րդ տեղում է։