Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Սեբաստիան Հալերը վիրահատվել է և բաց կթողնի մի քանի ամիս։
«Քյոլնի» սպորտային տնօրեն Քրիստիան Կելլերը հայտնել է, որ թիմի հարձակվող Անտոնի Մոդեստը կտեղափոխվի դորտմունդյան ակումբ։
«Այսօր մենք ընդառաջ են գնացել Մոդեստի ցանկությանն ու նախնական համաձայնության հասել Դորտմունդի Բորուսիայի հետ՝ ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։ Գործարքը վերջնական կկայանա, երբ Մոդեստը բուժզննում անցնի։ Այն նախատեսված է վաղը»,- Կելլերի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
Մոդեստն այդ պատճառով բաց է թողնում Բունդեսլիգայի մեկնարկային տուրի՝ «Շալկեի» դեմ խաղը։ Այդ հանդիպման մեկնարկային կազմին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։
Հիշեցնենք, որ «Քյոլնում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։