«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկրորդ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Շահգելդյանը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Շահգելդյանը։
Փորձառու մասնագետը երկար տարիներ ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը, որպես մարզիչ աշխատել է «Միկա», «Արարատ», «Վեստ Արմենիա» և «Սևան» ակումբներում։
48-ամյա մարզչի գլխավորությամբ «Միկան» դարձել է Հայաստանի Գավաթակիր։
Հաջողություն ենք մաղթում պարոն Շահգելդյանին՝ «Ալաշկերտ-2»-ի ղեկին»,- գրված է ակումբի տարածած հայտարարության մեջ։