«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ վաճառել կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսին։ Այս մասին գրում է As-ը։
Խնդիրն այն է, որ գալիք մրցաշրջանում ֆուտբոլիստի համար դժվար կլինի խաղային պրակտիկա ունենալ։
Ենթադրվում է, որ կատալոնացիների դիրքորոշումը Գոնսալեսի նկատմամբ կարող է փոխվել, եթե ակումբը կարողանա պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի հետ: