ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին Ֆրանսիայի առաջնության «Կլերմոնի» դեմ խաղում։
Հանդիպումն ավարտվել է 5:0 հաշվով, 35-ամյա հարձակվողը դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
«Լեոն շատ լավ է հասկանում մարտավարությունը: Մեսսին արագ որոշում է, թե որտեղ պետք է տեղաշարժվի խաղադաշտում: Լիոնելը գոհ է իր գործընկերներից։ Երբ նա երջանիկ է, ուրախանում է ողջ թիմը»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Lequipe-ը։
Արգենտինացու պայմանագիրը փարիզյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։ Նա թիմի գույները պաշտպանում է 2021 թվականից։