«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոստովանել է, որ Մարկոս Ալոնսոն ցանկություն է հայտնել տեղափոխվել «Բարսելոնա»:
Ալոնսոյի ապագայի մասին ենթադրությունները սրվեցին, երբ նա դուրս մնաց «Չելսիի» հայտացուցակից «Էվերթոնի» հետ հանդիպմանը:
Հանդիպումից հետո Տուխելին հարց են ուղղել 31-ամյա ֆուտբոլիստի մասին։
«Այո, Մարկոսը խնդրեց հեռանալ, և մենք համաձայնվեցինք : Նրան խաղադաշտ հանելը իմաստ չուներ»,- պատասխանել է մարզիչը։