«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Չելսիի» հետ հանդիպման արդյունքը (0:1). Մարզիչը շնորհակալություն է հայտնել խաղացողներին խաղի որակի համար։
«Ես շատ հիասթափված եմ, բայց ոչ մեր ելույթից: Կարծում եմ, որ դա իսկապես լավ էր: Կարծում եմ՝ տղաները տվեցին այն ամենը, ինչ ունեին։ Շնորհակալություն երկրպագուներին, ովքեր մեզ մղեցին խաղին: Հանդիպման ընթացքում մթնոլորտը հիանալի էր։ «Չելսին» կարող է փոխարինումներ կատարել, իսկ մենք շատ հնարավորություններ չունեինք»,- նշել է Լեմպարդը։
Հիշեցնենք, որ առաջին տուրում «Էվերթոնը» նվազագույն հաշվով պարտվեց լոնդոնյան թիմին: