«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է Չեմպիոնների լիգայի մասին հարցին.
Մարզիչը պարզաբանել է, որ եվրագավաթներում հաղթանակն իր համար աշխատանքի որակի ցուցանիշ չէ:
«Մարդիկ կարող են դա որպես արդարացում ընդունել, բայց ես այստեղ չեմ Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Սեփականատերերն ինձ չեն խնդրել։ Իհարկե ուզում եմ, բայց ոչ առաջին հերթին։ Ամեն տարի ցանկանում եմ նվաճել բոլոր տիտղոսները։ Ես ձախողում չեմ տեսնում նրանում, որ երկու տարվա ընթացքում «Բարսելոնայում» և երեք տարվա ընթացքում «Բավարիայում» ինձ չհաջողվեց դա անել»,- եզրափակել է Գվարդիոլան։