«Ցրվենա Զվեզդայի» հարձակվող Ալեքսանդր Պեշիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակի (5:0) մասին։
«Շնորհակալություն երկրպագուներին՝ հիանալի աջակցության համար։ Մենք լավ արդյունքի ենք հասել պատասխան հանդիպումից առաջ։ Հույս ունեմ, որ պատասխան խաղում նորից լավ հանդես կգանք և դուրս կգանք Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։
Մենք առաջ ենք շարժվում խաղից խաղ»,- Պեշիչի խոսքն է մեջբերել Sportklub-ը։
«Փյունիկ» — «Ցրվենա Զվեզդա» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին՝ Երևանում։ Խաղի սկիզբը՝ 21։00։