«Բարսելոնան» 52 մլն եվրո է առանձնացրել թիմի պաշտպան Ժերար Պիկեի՝ 2022/23 մրցաշրջանի աշխատավարձի համար: Այդուհանդերձ, ակումբն իսպանացուն կխնդրի հրաժարվել իր աշխատավարձի զգալի մասից, որպեսզի կարողանա գրանցել թիմի 5 նորեկներին, հայտնում է ARA Esports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը Ռոբերտ Լևանդովսկու, Ժուել Կունդեի, Ռաֆինիայի, Ֆրանկ Կեսյեի և Անդրեաս Քրիստենսենի մասին է. նրանք դեռևս պաշտոնապես չեն գրանցվել:
Հաղորդվում է, որ եթե Պիկեն չհամաձայնի զիջման գնալ, «Բարսան» ստիպված կլինի այլ տարբերակներ գտնել՝ հեռարձակման ավելի շատ իրավունքներ վաճառելով և Barça Studios-ին ֆոնդային շուկա հանելով: