«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Ինտերից» հեռանալու պատճառների մասին։
«Ես ազնիվ մարդկանց եմ սիրում։ Եթե ինձ մի բան ասում եք, պիտի հարգեք դա։ Ինձ դուր չեն գալիս մարդիկ, որոնք սկզբում մի բան են ասում, իսկ մրցաշրջանի ընթացքում, մեկ կամ երկու տարի անց, փոխում են կարծիքը։
Եթե կարող ես ստել ինձ, ուրեմն բախտդ չի բերի ինձ հետ։ Ատում եմ սուտն ու ստախոսներին»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Football.London-ը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Կոնտեն «Ինտերի» հետ հաղթեց Ա Սերիան, իսկ երկու շաբաթ անց խզեց պայմանագիրն ակումբի հետ։