ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հաստատել է «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշի հետ պայմանագիր կնքելու մասին լուրերը: Ֆրանսիացի մասնագետն մամուլի ասուլիսում ասաց.
«Մենք ցանկանում էինք ձեռք բերել այնպիսի խաղացողի, ով ունի նույն որակները, ինչ Ռենատոն: Բացի այդ, նա Լիգա 1-ի փորձ ունի»,- ասել է Գալտիեն:
Սանչեշին ընդամենը մեկ տարի էր մնացել «Լիլի» հետ պայմանագրի ավարտին։ Ֆուտբոլիստի տրանսֆերը ՊՍԺ-ին կարժենա 15 մլն եվրո։ Տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է այսօր։
Գալտիեն նախկինում աշխատել է Սանչեշի հետ «Լիլում»: Նրանք միասին հաղթեցին Ֆրանսիայի առաջնությունը 2020/21 մրցաշրջանում։