Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պայմանավորվել է Միլանի «Ինտերի» հետ՝ խզելու աշխատանքային պայմանագիրը։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մոտ ժամանակներս կողմերը կկազմեն բոլոր փաստաթղթերը, որից հետո հարձակվողը կդառնա ազատ գործակալ։
Ալեքսիսը երկար ժամանակ անգործ չի մնա, նրան արդեն սպասում են Ֆրանսիայի առաջնությունում։ «Մարսելը» պատրաստ է պայմանագիր կնքել 33-ամյա խաղացողի հետ։