ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման խոսել է ֆրանսիական ակումբում հանդես գալու մասին.
«Ինձ այստեղ տան պես եմ զգում: ՊՍԺ-ն հիանալի ակումբ է, այլ կերպ հնարավոր չէ նկարագրել: Սա իմ ընտանիքն է, երջանիկ եմ՝ այստեղ եմ: Ցանկանում եմ հնարավորինս երկար հանդես գալ ՊՍԺ-ում և մտնել այս ակումբի պատմության մեջ:
Գոհ եմ նոր մարզչական շտաբի հետ աշխատանքից: Գալտյեն ցանկանում է բարձր պրեսինգ կիրառել, այնպես որ ես պետք է մեծ տարածություն փակեմ: Բայց ես նախկինում խաղացել եմ այսպիսի համակարգում, ինձ համար սա խնդիր չէ»,- Դոնարումայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք՝ Դոնարուման ճանաչվել է Լիգա 1-ի՝ 2021/22 մրցաշրջանի լավագույն դարպասապահ: