«Ուրարտու-2»-ն իր ելույթները Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2022/23 մրցաշրջանում կսկսի օգոստոսի 4-ին։
Երևանյան թիմը սեփական հարկի տակ մրցելու է նորաստեղծ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետ։
Հանդիպումը մեկնարկելու է 19։00-ին և ցուցադրվելու է «Ուրարտուի» յութուբյան ալիքով։
Ակումբի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է թիմի նախախաղային մարզման ֆոտոշարքը․