«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն տուգանվել է հռոմեական մեկ այլ թիմի՝ «Լացիոյին» հրապարակայնորեն վիրավորելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել տոնական շքերթի ժամանակ, որը նվիրված էր Կոնֆերենցիաների լիգայում «Ռոմայի» հաղթանակին։
Զանիոլոն վերցրել էր խոսափողը և սկսել անպարկեշտ խոսքեր վանկարկել հռոմեական թիմի հասցեին։
Զանիոլոն տուգանվել է 4000 եվրոյով։ Գումարը կուղղվի բարեգործությանը։ «Ռոմայի» փաստաբանները չեն վիճարկել դատարանի որոշումը, իսկ խաղացողն ինքն իրեն մեղավոր է ճանաչել, հայտնում է Football Italia-ն։