«Բարսելոնան» առաջարկ է արել Բիլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Ինյիգո Մարտինեսի տրանսֆերի վերաբերյալ: Կապտանռնագույնները 32-ամյա ֆուտբոլիստի համար 15 մլն եվրո են առաջարկել: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, բասկյան ակումբը կհրաժարվի այս առաջւարկից և կփորձի Մարտինեսին համոզել երկարաձգել պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Մարտինեսի հետ մտադիր է պայմանագիր կնքել մեկ տարուց, երբ վերջինս ազատ խաղացողի կարգավիճակ կստանա, սակայն հրաժարվել է նրանից Ժյուել Կունդեի տրանսֆերից հետո: