«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո ունեցած զրույցի մասին։
«Իմ աշխատասենյակում էր, մոտ 15 րոպե զրուցեցինք, շատ հաճելի խոսակցություն ունեցանք, ամեն ինչ պարզեցինք։
Կարծում եմ՝ նա ուրախ է, որ լավ նոտայով հրաժեշտ տվեցինք միմյանց: Ես նույնպես ուրախ եմ։
Ի վերջո, պարզ է, որ նա շատ բան է արել «Բավարիայի» համար։ Մենք նրան ամենայն բարիք մաղթեցինք իր նոր ակումբում»,- ասել է Սալիհամիջիչը Sky Sports-ին։